Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից հետո ՈԱՄ-ի կամավորներն օգնում են տուժածներին դեպքի վայրում։
ՈՄԱ-ի և ՈԱՄ-ի թիմերը իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ մաքրելու համար բակերի և փակ տարածքների ցեխը:
Բացի դրանից՝ սնունդ և դեղորայք են հասցնում շրջափակված և դժվարահասանելի գյուղեր։
Ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ բնակեցված վայրերում կապի, էլեկտրասնուցման, ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ։