ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՈԱՄ
Որոնողափրկարարական ակումբների միություն
Մենք տրամադրում ենք գիտելիքներ և փորձ, որոնք սովորական քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ են դարձնում,
հնարավորություն են տալիս պատրաստվել և ճիշտ կողմնորոշվել ցանկացած ճգնաժամի ժամանակ:
ՈԱՄ կամավորները
ՈԱՄ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որին աջակցում են բարերարները:
Մեր գործունեությունը հիմնականում ուղղված է Հայաստանի բնակչության կարիքների բավարարմանը։ Անհատների կողմից ֆինանսավորումը մեզ թույլ է տալիս իրականացնել մեր գործունեությունը անկախ:
Մենք դեմ ենք արտակարգ գործողությունների առևտրայնացմանը՝ ելնելով ժողովրդի շահերից։
Ընթացիկ մարտահրավերներ
Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որը սեյսմիկ ակտիվ է և հաճախակի երկրաշարժեր են տեղի ունենում, նաև պատերազմական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մենք հարիր ուշադրություն չենք դարձնում
անձնական անվտանգությանը և նման անտեղյակությունը մեզ շատ երիտասարդ կյանքեր է արժենում:
Մեր առաքելությունը
«Որոնողափրկարարական ակումբների միության» առաքելությունն է օգնել ձևավորել հասարակություն, որտեղ մարդիկ պատրաստ են արտակարգ իրավիճակների:
- Հայաստանի առավելագույն թվով բնակիչներ պետք է ճանաչեն և հարգեն իրենց միջավայրը
- Գոյատևման և առաջին բուժօգնության հմտությունների ուսուցումը կկանխի նաև քաղաքացիների շրջանում խուճապը
- Բոլորը պետք է պատրաստ լինեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կարիքավորներին
- Պետության և հասարակության միջև պետք է համագործակցություն հաստատվի